Ծառայություններ Posted July 15, 2021 by adminer_admin ԵԹԵ ԴՈՒՔ ԿԱՐՈՂ ԵՔ ԵՐԱԶԵԼ ԴՐԱ ՄԱՍԻՆ, ՄԵՆՔ ԿԱՐՈՂ ԵՆՔ ԱՌԱՔԵԼ ԴԱ ՁԵԶ ՀԱՄԱՐ Լոգիստիկ ծառայություններ «ԼԱՐԱՐ» ՍՊԸ տրանսպորտային ընկերության ստեղծած արտասահմանյան մեծ կապերի շնորհիվ Ձեր բեռը կառաքվի դեպի Ձեր նշված վայր` սեղմ ժամկետներում։ Մենք առաջարկում ենք բեռների տեղափոխում ցամաքային, օդային ու ջրային ճանապարհներով, ինչպես նաև իրականացնում ենք բեռների բարձման և բեռնաթափման աշխատանքներ։ ՑԱՄԱՔԱՅԻՆ ԲԵՌՆԱՓՈԽԱԴՐՈՒՄՆԵՐ «ԼԱՐԱՐ» ընկերության նոր սերնդի բեռնատարների շնորհիվ Ձեր բեռի ցամաքային փոխադրումը դեպի Ռուսաստան, ինչպես նաև ԵԱՏՄ այլ երկրներ ու Եվրոպա կիրականացվի հեշտ, արագ ու ապահով։ Մեր ավտոպարկը հագեցած է տարբեր տեսակի բեռնատարներով, որոնք են՝ -կիսակցորդ (տենտային) բեռնատարներ, որոնց մեջ կարելի է բեռը բարձել վերևից, կողքերից և ետնամասից, -իզոթերմ (թերմոս) բեռնատարներ, որոնք նախատեսված են սննդի և շուտ փչացող ապրանքների համար և հնարավորություն են տալիս տևական ժամանակ պահպանել որոշակի ջերմաստիճան, -սառնարանային բեռնատարներ, որոնք հնարավորություն են տալիս պահպանման հատուկ պայմաններ պահանջող ապրանքների համար ապահովել +25°С ից -25°С ջերմաստիճան։ ՕԴԱՅԻՆ ՈՒ ՋՐԱՅԻՆ ԲԵՌՆԱՓՈԽԱԴՐՈՒՄՆԵՐ Իր գործունեության ամբողջ ընթացքում «ԼԱՐԱՐ» ընկերությունը կարողացել է ձեռք բերել բազմաթիվ հավատարիմ և խոշոր գործընկերներ, որոնց աշխարհագրական լայն ցանցի շնորհիվ օդային ու ջրային բեռնափոխադրումները կատարվում են բարձր որակով և օպերատիվությամբ։ Բեռների տեղափոխման ընթացքի, ապահովության ու մաքսային ձևակերպումների մասին հոգում են «ԼԱՐԱՐ»-ի փորձառու և բանիմաց մասնագետները: ՀԱՎԱՔԱԿԱՆ ՈՒ ՈՉ ՍՏԱՆԴԱՐՏ ԲԵՌՆԵՐԻ ՓՈԽԱԴՐՈՒՄ Is your cargo too volumetric? There’s no need to worry about its safe transportation, it’s possible with us. Ձեր բեռը գերծավալային է և Դուք անհանգստանում ե՞ք դրա տեղափոխման մասին։ Մտահոգվելու կարիք չկա, մեզ հետ դա հնարավոր է։ «ԼԱՐԱՐ» ընկերությունը կազմակերպում է ոչ ստանդարտ չափերի կամ ծավալների բեռների ապահով փոխադրում աշխարհի ցանկացած կետ՝ հնարավորինս սեղմ ժամկետներում։ Ինչպես նաև առաջարկում ենք հավաքական բեռների և թանկարժեք իրերի տեղափոխման ծառայություն։ ՄԱՔՍԱՅԻՆ ՄԻՋՆՈՐԴԻ (ԲՐՈՔԵՐԻ) ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ Նույնիսկ այն ժամանակ, երբ Ձեր բեռը գտնվում է երկու երկրների սահմանին, այն ապահով ձեռքերում է։ Ձեր բեռի տեղափոխման բոլոր փաստաթղթային հարցերով զբաղվում են մեր փորձառու մասնագետները՝ ցուցաբերելով գրագետ մոտեցում։ Միջազգային բեռնափոխադրումների ոլորտում մեր բանիմաց մասնագետների երկար տարիների փորձի շնորհիվ, Ձեր բեռն ապահով կհասնի նշված վայր՝ զերծ պահելով Ձեզ ավելորդ քաշքշուքներից և խնայելով Ձեր թանկագին ժամանակը։ ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ Մեր թիմը պատրաստ է պատասխանել Ձեզ հետաքրքրող բոլոր հարցերին։ Կապ հաստատեք մեզ հետ և իմացեք ավելին: Կապ